Դեպի ոչ մի տեղ չտանող ճանապարհ է մատնացույց արվում

 Դեպի ոչ մի տեղ չտանող ճանապարհ է մատնացույց արվում

Ուղերձը կարդացի, լսելու ուժ չկա։ Յոթերորդ դասարանցու շարադրություն է ասես։ Խոսքի ու մտքի ոչ մի հստակություն։ Ոչնչի մասին բառակույտեր, մանվածապատ խուճուճ մտքեր` չտրամաբանված, չհասկանալի։ Դեպի ոչ մի տեղ չտանող ճանապարհ է մատնացույց արվում... Ուզում է խրոխտ երևալ, բայց գլխիկոր նահանջ ենք տեսնում անվերջ, ուզում է խելացի խոսք ասել, բայց ջրիկ ու վիճելի մտքեր են հոսում, կարծես թե նույնիսկ հուսադրել է փորձում, բայց անհուսություն է հորդում ամեն կողմից... Միով բանիվ` ասելիք չկա։ Ոչ ասողի կողմից, ոչ լսողի։