ՖԻՖԱ-ին կարող են դատի տալ

ՖԻՖԱ-ին կարող են դատի տալ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻՖԱ-ին, կարող են դատի տալ Աշխարհի թիմային 2025 թվականի առաջնության անցկացման ֆորմատում փոփոխություններ կատարելու համար։ Նշենք, որ ըստ փոփոխության, մասնակիցների թիվը ավելացվել է մինչեւ 32 թիմ։ Համաձայն առկա տեղեկությունների, ՖԻՖԱ-ին դատի տալու մտադրության մասին հայտարարել են Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ընկերությունների միջազգային ֆեդերացիան՝ FIFPro-ն եւ Լիգաների համաշխարհային ֆորումը՝ WLF-ը։

Վերջիններս նամակ են ուղարկել ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոյին՝ պահանջելով հրաժարվել նման ֆորմատով առաջնությունն անցկացնելու մտադրությունից։ Նամակում նշված է, որ ֆուտբոլիստները այդ դեպքում իրենց ֆիզիկական հնարավորություններից դուրս ծանրաբեռնվածության տակ կմտնեն, ինչը կարող է զգալիորեն մեծացնել վնասվածքներ ստանալու հավանականությունը եւ խաթարել նրանց հիմնարար իրավունքները։