Զելենսկին կմեկնի Մադրիդ

Զելենսկին կմեկնի Մադրիդ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթվա սկզբին կմեկնի Մադրիդ՝ հանդիպելու Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի և վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Այս մասին գրում է Cadena SER հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Լրագրողների տեղեկություններով՝ Ուկրաինայի ղեկավարի հետ հանդիպումը դեռ պաշտոնական օրակարգում ներառված չէ, սակայն որոշումը, որ այն տեղի կունենա, արդեն կայացված է։
Նշվում է, որ ավելի վաղ Զելենսկին և Սանչեսը պետք է անվտանգության համաձայնագիր ստորագրեին Իսպանիայի և Ուկրաինայի միջև։

Հրատարակությունը նշում է, որ մի քանի շաբաթ առաջ Զելենսկին չեղարկել է արտասահմանյան ուղևորությունները՝ ռազմաճակատում իրավիճակի վատթարացման պատճառով։