Գյուղացիները լալիս են. ուժեղ կարկուտը փչացրել է բերքը

Քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի համայնքների մեծ մասում։
Արմավիրի Գետաշեն գյուղի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ կարկուտը վնասել է իրենց միակ հույսը` ծիրանի բերքը։
Նրա խոսքով` հարևան գյուղերում եւս ուժեղ կարկուտ է տեղացել, վնասվել են նաեւ բանջարեղենների սածիլները։
Մեր զրուցակիցը ավելացրեց, որ գյուղացիները լաց են լինում, չգիտեն` ինչ են անելու։
Կարծիքներ