Կրեմլում մեկնաբանել են հնարավոր զորահավաքի մասին լուրերը

Կրեմլում մեկնաբանել են հնարավոր զորահավաքի մասին լուրերը

Ռուսաստանը մոբիլիզացիայի կարիք չունի, ինչի մասին մեկ անգամ չէ, որ ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Financial Times-ի հրապարակումը, որի հեղինակները նշում էին, որ Ռուսաստանի Դաշնությունը, իբր, զորահավաքի նոր փուլ է սկսելու։ 

«Քիչ հավանական է, որ FT-ն հասկանա իրական պատկերը: Դուք գիտեք, որ մենք ակտիվորեն հավաքագրում և շարունակում ենք կամավորների հավաքագրումը, այն էլ՝ ամենօրյա ռեժիմով»,- ասել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրողներին։ 

Նա նաև նշել է, որ Պուտինը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում։ Մասնավարոպես, ՌԴ ղեկավարի համոզմամբ, նոր մոբիլիզացիայի կարիք չկա։ Ռազմական անձնակազմի համալրման ներկայիս միջոցառումները հնարավորություն են տալիս բավարարել ռուսական բանակի կարիքները, հավելել են Կրեմլում։

Ավելի վաղ Financial Times-ի հեղինակներն իրենց հրապարակման մեջ դիտարկել էին Ռուսաստանում մասնակի զորահավաքի հնարավորությունը այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Հրատարակությունը պնդում էր, որ առանց նոր մոբիլիզացիայի հայտարարման՝ Ռուսաստանի զինված ուժերի համար հնարավոր չէ խոշոր հարձակողական գործողություններ իրականացնել Հյուսիսային ռազմական օկրուգի գոտում։