«Արտակարգ ուղերձից մինչև արտակարգ վայրէջք» օպերացիան 

«Արտակարգ ուղերձից մինչև արտակարգ վայրէջք» օպերացիան 

Փաշինյանը վեց տարվա գոյության հիմքը իր մանիպուլյատիվ հնարքներն են եղել։ Մինչև իշխանության գալն էլ էր  նման հնարքներ է կիրառում՝ անգամ չխնայելով զոհված  Ռոբերտ Աբաջյանի հիշատակը։ Խոստովանենք, որ այդ հնարքները արդյունավետ են եղել նրա համար, և նա կարողացել է պառակտելով, թուլացնելով  հասարակությանը, իշխել նրա հույզերը։ Նա իր համար ստեղծել է տիկնիկային թատրոն, որտեղ իր մատների շարժումներով պարեցրել է տիկնիկներին։ Վեց տարվա մեջ անգամ նորածինն է հասու դառնում և հասկանում, որ այդ տիկնիկները ինքնուրույն պարել, երգել, թռչկոտել չեն կարող, որ նրանց խաղացնում է մեկը, ով եթե չլինի, տիկնիկները կդառնան անշարժ։ 

Մեր հասարակությունը տևական ժամանակ ենթարկվելով Փաշինյանի մանիպուլյատիվ հնարքներին, հայտնվել է մի իրավիճակում, երբ կանգնել է սեփական տունը, հողը, արժեքները կորցնելու շեմին։ Հասկացել ու համախմբվել է՝ պաշտպանելու հող հայրենին։ Չնայած դրան Փաշինյանը փորձում է իր հին, հազար անգամ գործածված մանիպուլյատիվ հնարքներով նորից «խաղի մեջ դնել իր տիկնիկները»՝ տպավորություն ստեղծելով, որ դա է իրական Հայաստանը։ Երեկվա նրա ուղերձը ոչ այլ ինչ էր, եթե ոչ իր «խաբված մասսայի» փշուրները հավաքելու դաս։ Եկել եմ ասելու, որ ես կա՛մ ու հրաժարական չեմ տալիս։ Գիտեր, որ բոլորը դրան են սպասում։  Եկել է ասելու մի այնպիսի ժամանակ, երբ մեկ օր հետո տեղի է ունենալու ժողովրդի համախմբման շարժման հզոր հանրահավաքը։ Արդյունքը նրան ավելի քան պարզ դարձավ, որ մարդիկ ծիծաղում ու զարմանում էին,  թե դա ի՞նչ ուղերձ է։  Անհաջող ուղերձից հետո նա որոշեց երկրորդ մանիպուլյատիվ հնարքը գործադրել։ Մարդկանց ենթագիտակցության մեջ դեռ թարմ է Իրանի ողբերգությունը և ուղղորդվող սլաքները, հարկավոր է մի փոքր գրգռել մարդկանց երևակայությունը․ իշխանություներին մոտ կանգնած Telegram ալիքները հայտնում են, որ Տաշիր ուղևորվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Նրան թվում էր, թե մարդիկ ենթագիտակցորեն կխղջան նրան, և իր ուղղաթիռի վայրէջքը, ոչ թե վաղվա համախմբման հանրահավաքը կլինի օրակարգում։ Տեսավ, որ դա էլ չի անցնում, մարդիկ դա նոր շոու են համարում, այս անգամ անձամբ հայտնեց․ «Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ 

Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ 

Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս »։ Արտակարգ ուղերձից մինչև արտակարգ վայրէջք օպերացիան տապալվեց։ Չհասկացվեց անգամ, թե ովքեր են նրա սիրելիները, երբ  կարող էր թվարկել անուն առ անուն։