Ամբողջովին նոր Land Cruiser 250՝ վերադարձ արմատներին հայեցակարգով. Տոյոտան Շոտլանդիայի Բալատեր բնակավայրում ներկայացրել է նոր փոխադրամիջոցը

Land Cruiser/Լենդ Քրուզեր 250-ն այս մոդելի վերջին սերունդն է: Այստեղ համադրված են երբեւէ եղած լավագույն լուծումները, որոնք ապահովում են անվտանգ եւ հարմարավետ երթեւեկություն ամենուր:
Մի քիչ պատմություն
Land Cruiser-ը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 1-ին՝ որպես «Toyota BJ»: Կարճ ժամանակ անց այն ցուցադրում է իր ուժն ու հնարավորությունները՝ դառնալով Ֆուջի լեռան լանջին գտնվող վեցերորդ կայարան տանող ճանապարհը հաղթահարած առաջին մեքենան:
Ավելի քան 70 տարիների ընթացքում այս բրենդը ստեղծել է հզորության, հուսալիության և ամենադժվար պայմաններին դիմակայելու համբավ: Այն դարձել է Toyota-ի ամենավաճառվող մոդելներից մեկը. մինչեւ օրս աշխարհի ավելի քան 170 երկրում 11,3 միլիոն մեքենա է վաճառվել:
Ավանդույթ ՝ համարդրված ժամանակակից լուծումների հետ
Նոր մեքենան նախագծելիս ՝ գլխավոր ինժեներ Կեյտա Մորիցուն եւ թիմակիցները փորձել են պատասխանել այս հիմնական հարցին ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Land Cruiser-ը եւ որն է այս փոխադրամիջոցի հիմնական ասելիքը: Վերջնարդյունքից գլխավոր ինժեները գոհ է:
Նոր լուծումները Լենդ Քրուզեր 250-ը դարձնում են գործնական եւ ճկուն: Ինչպես 5, այնպես էլ 7 տեղանոց Land Cruiser –ի դիզայնն ապահովում է առավելագույն հարմարավետություն, թե՛ ճանապարհային, թե՛ օֆրոդ երթեւեկության ժամանակ:
Արևմտյան Եվրոպայում նոր Land Cruiser-ը ներկայացվում է 2,8 լիտրանոց տուրբոդիզելային շարժիչով: Այն առանձնանում է նոր ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփով, որը նախատեսված է մեքենա վարելու արդյունավետությունը և վառելիքի խնայողությունը բարձրացնելու համար: Նոր Land Cruiser-ը այս բրենդի առաջին մոդելն է, որն ունի էլեկտրական ղեկային համակարգ: Համեմատած հիդրավլիկի հետ՝ սա անգամ ոչ հարթ տարածքներում ապահովում է ղեկի սահուն կառավարում եւ մանեւրելու հնարավորություն՝ ցանկացած արագության դեպքում:
Անվտանգություն
Land Cruiser 250-ի ամուր կառուցվածքն էապես ուժեղ պաշտպանություն է ապահովում հարվածի ժամանակ, ինչի հավանականությունը, սակայն հասցված է նվազագույնի: Նոր Տոյոտան ունի անվտանգության և վարորդի աջակցության համապարփակ գործառույթներ, ներառյալ վերջին սերնդի Toyota Safety Sense-ը, որը մեծացնում է վթարների ռիսկի հայտնաբերման շրջանակը: Համակարգը կարող է զգուշացնել մոտեցող մեքենայի, այլ փոխադրամիջոցի կամ մոտ տարածության վրա բացվող դռան մասին: Մյուս նորարարությունն արտակարգ իրավիճակների վարորդական կանգառի համակարգն է: Եթե վարորդը որեւէ ազդանշանի չի արձագանքում, այն ինքնուրույն կանգնեցնում է մեքենան:
Տարբեր մոնիտորների միջոցով վարորդի համար ապահովվում է նաեւ ամբողջական տեսարան: Դժվար տեղանքում ճշգրիտ մանեւրելու համար հնարավոր է դիտել անվադողերի շարժը, դիրքը , անգամ այն, ինչ կատարվում է հենց մեքենայի տակ:
Հարմարավետություն
Թեւ նոր Land Cruiser-ը նախագծված է արտակարգ պայմանների համար, այստեղ նաեւ ապահովված են ուղեւորասրահի հանգստությունն ու հարմարավետությունը: Աղմուկը գրեթե չի հասնում սրահ: Նախագծողները հասել են կատարելության . օդի ընդունման համակարգին ձայնը կլանող նյութ է ավելացվել, անիվի երեսպատումներն, անգամ անվադողերի նախշերը հաշվարկվել են աղմուկը նվազեցնելու համար: Հատուկ մեխանիզմների շնորհիվ նաեւ հնարավորինս սահուն երթեւեկություն է ապահովվում:
Այս ամենն ամբողջացնում են նոր Տոյոտայի գլխավոր հայեցակարգը՝ «այս մեքենան կարող է ձեզ տանել ամենուր եւ վերադարձնել ապահով ու անվտանգ»:
Կարծիքներ