Ինչպե՞ս է վարչապետ Ֆիցոյի վիճակը մահափորձից 10 օր անց

Ինչպե՞ս է վարչապետ Ֆիցոյի վիճակը մահափորձից 10 օր անց

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում դեմ 10 օր առաջ մահափորձ է կատարվել, դեպի ապաքինում է գնում։ Այս մասին հայտնել են Բանսկա Բիստրիցայի Ռուզվելտի հիվանդանոցի բժիշկները, որտեղ բուժվում է քաղաքական գործիչը, փոխանցում է DW-ն։

«Պարոն վարչապետի առողջական դինամիկան կայուն է՝ չափավոր բարելավմամբ։ Մենք հավատում ենք, որ այս գործընթացը կշարունակվի»,- ասվում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում։

Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը նույնպես տեղեկություններ է տարածել Ֆիցոյի ինքնազգացողության մասին։ Նույն հարթակում նա գրել է «կայուն վիճակի մասին՝ դրական հեռանկարով»։ Ըստ նրա՝ խոսքն այլեւս քաղաքական գործչի կյանքի համար պայքարի մասին չէ.