Պետք է թույլ տալ, որ Կիևն արևմտյան զենքով հարվածի ՌԴ-ին․ Ստոլտենբերգ

Պետք է թույլ տալ, որ Կիևն արևմտյան զենքով հարվածի ՌԴ-ին․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրներին կոչ է արել չեղարկել Ռուսաստանի Դաշնության միջազգայնորեն ճանաչված տարածքի թիրախներին արևմտյան զենքով ուկրաինական հարվածների սահմանափակումները։

«Սա Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն է Ուկրաինայի դեմ. Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվելու. Եվ դա ներառում է հարձակումներ Ռուսաստանի ներսում եղած թիրախների վրա»,- The Economist-ին ասել է Յենս Ստոլտենբերգը:

«Ժամանակն է, որ դաշնակիցները մտածեն, թե արդյոք պետք է չեղարկեն որոշ սահմանափակումներ, որոնք նրանք դրել են Ուկրաինային տրամադրված զենքի օգտագործման հարցում: Բայց մենք ուղիղ ՆԱՏՕ-ի տարածքից չենք մասնակցի ռազմական գործողություններին Ուկրաինայի տարածքում կամ դրա մատույցներում։ Հատկապես հիմա, երբ Խարկովում՝ սահմանից ոչ հեռու, շատ են մարտերը, քանի որ Ուկրաինան հնարավորություն չունի օգտագործել այդ զենքերը Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական թիրախների դեմ, նրա համար շատ դժվար է պաշտպանել իրեն»,- հավելել է գլխավոր քարտուղարը։

Նրա պնդմամբ, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա։ Բացի այդ Ստոլտենբերգը մերժել է այն միտքը, որ դաշինքի երկրները պետք է խոցեն ռուսական հրթիռները Ուկրաինայի վրայով՝ օգտագործելով իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը։