Աշխարհահռչակ աճպարարին մեղադրել են սեքսուալ բնույթի հանցագործություններում 

Աշխարհահռչակ աճպարարին մեղադրել են սեքսուալ բնույթի հանցագործություններում 

Տասնվեց կին մեղադրել է ամերիկացի հայտնի աճպարար Դեւիդ Քոփերֆիլդին՝ իրենց հանդեպ սեքսուալ բնույթի բռնություններ իրականացնելու, անվայելուչ վարքագիծ դրսեւորելու մեջ։ Համաձայն տեղի մամուլի հրապարակումների, լրագրողները իրականացրած հետաքննության ընթացքում ավելի քան հարյուր հարցազրույցներ են իրականացրել, ծանոթացել դատական գործերին, ոստիկանական հաշվետվություններին։ Համաձայն հայցատուների, հանցագործությունները տեղի են ունեցել 1980-ականների վերջից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակահատվածում։

Հայցատուների կեսը հայտարարել է, որ այն պահին, երբ աճպարարի կողմից իրենց հանդեպ սեքսուալ բռնություն է գործադրվել, իրենք դեռ տասնութ տարեկան չեն եղել։ Նշվում է նաեւ, որ հայցատուներին Քոփերֆիլդը խոստացել է կարեիային աճ մոդելային բիզնեսում։ Աշխարհահռչակ աճպարարի փաստաբաններն իրենց հերթին հայտարարել են, որ արտիստը երբեք ոչ մեկի հետ իրեն անվայելուչ չի պահել, առավել եւս՝ անչափահասների։ Նրանք նաեւ ասել են, որ նախկինում էլ Քոփերֆիլդի դեմ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։