Մբապեն Մադրիդիում առանձնատուն է գնել՝ Ռամոսի եւ Գիրի տների հարեւանությամբ

Մբապեն Մադրիդիում առանձնատուն է գնել՝ Ռամոսի եւ Գիրի տների հարեւանությամբ

«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով ըստ շրջանառվող լուրերի, առաջիկա ամառ միանալու է Մադրիդի «Ռեալին», 18 միլիոն եվրոյով առանձնատուն է գնել Մադրիդի Լա Մորալեխա շրջանում։ Այս մասին հայտնում է La Razon-ը։ Առանձնատունը գտնվում է մեկ այլ հայտնի ֆուտբոլիստի՝ Սերխիո Ռամոսի առանձնատան հարեւանությամբ։ Մբապեի մյուս հարեւանը լինելու է աշխարհահռչակ դերասան Ռիչարդ Գիրը։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին դեռ, Մբապեն հայտարարել էր, որ հեռանում է փարիզյան ակումբից ներկա սեզոնի ավարտից հետո։ Մարզական մամուլում էլ լուրեր են շրջանառվում, որ նրա պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ հաշվարկված է լինելու մինչեւ 2029 թվականը։ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն տեղեկացրել է Կարլո Անչելոտիի մարզչական շտաբին, որ Մբապեն դառնալու է «Ռեալի» նոր մարզիկը։