Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով

Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով

Ըստ մի քանի աղբյուրից ստացված տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով։ Այդ մասին «Ազգային ճակատը» հայտարարություն է տարածել։
 
«Ըստ մեզ հասած լուրերի՝ այդ գործը համակարգում է Աշոտ Մկրտչյան անունով ոմն մեկը, ով իրավապահ մարմինների ներկայացուցիչ չէ։ Ձևավորվող խմբերը նույնպես որևէ առնչություն չունեն իրավապահ համակարգերի հետ։ Ասել է թե՝ ստեղծվում են ապօրինի ջոկատներ, ինչն իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում իրավապահներին։ 
 
Մենք կճշտենք այս ջոկատների մասին ստացված տեղեկությունները և նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում, անպայման կտեղեկացնենք հանրությանը։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին նույնպես զբաղվել այս տեղեկություններով և կանխել քաղաքական իշխանությունների ապօրինի ու սադրիչ բնույթի գործունեությունը», - նշվում է հայտարարությունում։