Նոր Կալեդոնիայում սկսվել է զբոսաշրջիկների տարհանումը

Նոր Կալեդոնիայում սկսվել է զբոսաշրջիկների տարհանումը

Նոր Կալեդոնիայում՝ ֆրանսիական անդրծովյան տարածքում, որտեղ շարունակվում են անկարգություններն ընտրական ցուցակների ընդլայնման մասին վիճահարույց օրենքի պատճառով, տարհանվում են ֆրանսիացի զբոսաշրջիկները։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում ենք օտարերկրյա և ֆրանսիացի զբոսաշրջիկներին տուն ուղեկցել։ Առ այսօր տուն է ուղեկցվել ավելի քան 530 մարդ»,- ասվում է տեղական իշխանությունների հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ օրերս Նոր Կալեդոնիա էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ երկրի հատուկ տարածքում շարունակվող անկարգությունների ֆոնին, որոնք ուղեկցվում են շենքերի հրկիզմամբ և սպանություններով։

Մակրոնը հանդիպել է տեղական պաշտոնյաների և հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ՝ փորձելով երկխոսություն հաստատել կողմերի միջև։