Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով. Բագրատ սրբազան
«Ըստ լուրերի՝ 15-17 հոգանոց խմբեր են կազմում, նաև հայտնի օլիգարխի գլխավորությամբ, որ սպառնում էր ունեզրկելու, սպանելու, եթե չկա նման բան, թող հերքեն այդ լուրերը։ Նույնիսկ մարտական տրամադրության խմբեր են կազմում՝ ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ»,- այս մասին հայտարարել է Բագրատ սրբազանը։
Տավուշի թեմի առաջնորդը իրավապահներին կոչ արեց հետամուտ լինել այս ամենին։ Զգուշացրեց՝ բոլոր նրանք, ովքեր մասնակից ու պատասխանատու կլինեն այդ խմբերին, պատասխան են տալու։
Կարծիքներ