Միջազգային

Ռուսաստանը որ դեպքում կկիրառի միջուկային զենք․ Կրեմլի խոսնակ

Ռուսաստանը որ դեպքում կկիրառի միջուկային զենք․ Կրեմլի խոսնակ

Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն այն դեպքում, եթե ինչ որ բան սպառնա Ռուսաստան պետության գոյությանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Die Weltwoche պարբերականի հետ զրույցում։ Վերջինս մանրամասնել է, որ Ռուսաստանն ունի միջուկային դոկտրին, որը հստակ ամրագրում է, թե որ դեպքում Ռուսաստանը իրեն իրավունք կվերապահի կիրառելու միջուկային զենք։ «Այն հստակ է եւ պարզ։ Եթե ինչ որ բան սպառնա ռուսական պետությանը, միջուկային զենքը կկիրառվի։ Հակառակ դեպքում՝ ոչ։ Սա շատ կարեւոր է հասկանալը»,- ասել է Պեսկովը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image