Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում։
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ՊՆ-ին։
«2026 թվականի պատրաստության պլանի համաձայն` անցկացվում են խոշորամասշտաբ օպերատիվ զորավարժություններ՝ ցամաքային զորքերի զորամասերի մասնակցությամբ»,- ասված է այդ երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկատվության, կոմանդոսների, մոտոհրաձգային, մեքենայացված և հրետանային բրիգադների, ինչպես նաև ապահովման զորամասերի անձնակազմի հետ մեկտեղ զորավարժություններին մասնակցում են նաև զորահավաքներում ներգրավվածները։