Միքայել Սրբազանը նոր հանդիպումներ է ունեցել. Հանդես են եկել հայտարարությամբ

Միքայել Սրբազանը նոր հանդիպումներ է ունեցել. Հանդես են եկել հայտարարությամբ

Նախօրեին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը հանդիպում էր ունեցել Գյումրի համայնքի ավագանու անդամների հետ։ Սրբազանից տեղեկացանք, որ հանդիպմանը ներկա էին եղել միայն ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամները։ ՔՊ և Բալասանյան դաշինքից ներկաններ չեն եղել։  Մեզ հետ զրույցում ՀՀԿ ավագանու անդամ Նարեկ Միրզոյանն ասաց, որ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել են` փնտրել ելքեր երկրում տիրող իրավիճակի հետ կապված։

Տեղեկացանք, որ երեկ Միքայել Սրբազանը հանդիպել է նաև Շիրակի մարզի մի շարք համայնքների` Անիի,Ամասիայի, Ախուրյանի և Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախկին համայնքապետեր, քաղաքական գործիչներ։ Հանդիպմանը ներկա մեր աղբյուրների փոխանցմամբ շուրջ 4 ժամ քննարկում են ունեցել, որի ընթացքում բոլորն իրենց աջակցությունն են հայտնել Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, քննարկվել են նաև մայիսի 26֊ի հանրահավաքին մասնակցելու որոշ դետալներ, իսկ այսօր արդեն մեկ համատեղ հայտարարությամբ են հանդես  եկել. «Դեմ ենք սահմանազատման, սահմանագծման անվան տակ և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին»։

Ինչպես նաև կոչ են արել մյուս մարզերի ավագանու անդամներին (անկախ կուսակցական ու խմբային պատկանելությունից) հանդես գալ համանման հայտարարությամբ։