Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա Կոմիտասյան բաց դաս-համերգ

Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա Կոմիտասյան բաց դաս-համերգ

Նոյեմբերի 25-ին ժամը 18:00 Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա Կոմիտասյան բաց դաս-համերգ, ցուցասրահում՝ քանդակի ու նկարի թեմատիկ ցուցահանդես, նվիրված ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, ԼԵՎՈՆ ՇԱՆԹԻ, ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ 145, ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ 135-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ



Ի հիշատակ՝ Դանուշ, Եղիսաբեթ, Ալեքսանդր, Արամ, Ալեքսանդր, Ռուբեն, Ստեփան Շավերդյանների, Սիմոն Զավարյանի և Արա Հարությունյանի



Ի նպաստ՝ Այգեհատի “ԿՈՄԻՏԱՍ” գողտրիկ ակումբի վերագործարկման



Նախաձեռնող կազմակերպիչ՝ “ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ” ԲՄՀԿ



Կազմակերպիչներ՝ ՀԱ սբ Եկեղեցու Արարատյան և Գուգարաց թեմեր Մասնակցությամբ՝
ՀՀ կուլտուրայի նախարարության ժամանակակից արվեստների վարչություն, Կոմիտասի պետական թանգարան-ինստիտուտ, ՀՀ ազգային արխիվ, ՀՀ ԳԱԱ Արվեստի, գրականության, պատմության ինստիտուտներ, Չարենցի անվան ԳԱԹ, Իսահակյանի անվան գրադարան, ՀՀ նկարիչների, կոմպոզիտորների և երաժշտագետների, գրողների միություններ, կույրերի միավորման երգչախումբ, Հայ կենսագիրների ակումբ, Երևանի կոնսերվատորիա, Գեղարվեստի ակադեմիա, Պետական բժշկական համալսարան



Աջակցությամբ՝ ՀՀ Կուլտուրայի նախարարության և Լոռու Ջոր ՀՀԿ



Խորհրդատու՝ Սեյրանուհի Գեղամյան
Համերգի համակարգող Արմեն Մանսայան
Միջոցառումը վարում է Գայանե Սամվելյանը



ՄՈՒՔՆ ԱԶԱՏ Է