ԲՀԿ-ն վերջապես պաշտոնապես ընդդիմություն է

ԲՀԿ-ն վերջապես պաշտոնապես ընդդիմություն է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր խորհրդարանական խմբակցությամբ հանդերձ՝ երկար այլընտրանքային դեգերումներից հետո վերջապես պաշտոնապես հայտարարվեց ընդդիմություն։



Քիչ առաջ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի մեկնարկին ԱԺ ԲՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ինչպես և խոստացել էր, խորհրդարանի դահլիճում պաշտոնապես հայտարարեց, որ ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմություն է։ 



«Օգտվելով Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածից՝ ես «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարում եմ ընդդիմադիր»,-հայտարարեց տիկին Զոհրաբյանը։ Ծափահարություներ չհնչեցին։