Տուգանենք նույնիսկ յուրայիններին, որ ուժեղանանք, թուրքին հաղթենք ու դառնանք Սինգապուր․ ՀՀԿ-ական գործարար

Տուգանենք նույնիսկ յուրայիններին, որ ուժեղանանք, թուրքին հաղթենք ու դառնանք Սինգապուր․ ՀՀԿ-ական գործարար

«Կիլիկիա» գարեջրի գործարանի համասեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի անհանգստանում, որ հարկայինն իր բիզնեսում էլ ստոիգումներ կիրականացնի, քանզի նա արդեն դրա միջով անցել է ու այժմ էլ գտնվում է դատական գործընթացի մեջ հարկային մարմնի հետ։ Դրա համար էլ նա այսօր մի քնաի լրագրողների հետ զրույցում մեր հարցերին ի պատասխան՝ ասաց, որ մենք տեղեկացված չենք ու իրավիճակին ճիշտ չենք տիրապետում։
Հակոբյանից հետաքրքրվեցինք նաև՝ չի՞ կարծում, արդյոք, որ սխալ է այս պահին գործարարներին այդպես նեղելը, այն էլ սեփական թիմի գործարարներին՝ հաշվի առնելով այն, որ իրերս հարկային մարմինները ստուգումներ էին իրականացրել ՀՀԿ-ական գործարար պատգամավորներից Աշոտ Աղաբաբյանին պատկանող բիզնես-հիմնարկներում ու տուգանել խոշոր չափի գումարով։



Ի պատասխան՝ պատգամավորն ասաց․ «Այո։ Նու, էստեղ բերե՛ք, ընկերներ՛ր, չասենք՝ սեփական թե ինչ, մենք՝ բոլորս, հայ ենք, և բոլորս պետք է մտածենք մի ձևի, եթե ուզում ենք մենք մեր երկիրը առաջ տանենք և հաղթենք թուրքերին, ի վերջո, պետք է միասնական լինենք, և, վերջապես, էս ղեկավարը էս թիմից ա, էն գործարարը էն թիմիցա, դրանք չպիտի լինեն, չպետք ա առանձնացնենք, որովհետև դա կործանարար է մեր պետության համար»։



Hraparak.am-ի հարցին՝ թուրքին հաղթելու համար պարտադի՞ր է գործարարներին տուգանել, Հակոբյանն ասաց․ «Ուրեմն, գիտե՞ք ոնց, ես թուրք որ ասացի, նկատի ունեմ, որ մենք պետք ա էնքան հզոր երկիր լինենք, որ դառնանք Սինգապուր»։



Նա ասաց նաև, որ անկախ նրանից՝ ով ում թիմից է, հարկային մարմիններն այսօր իրենք իրենցով անցկացնում են ստուգումներ․ «Հիմա ցանկացած աշխատող, ինչպես դուք, հիմա հո բոլորդ նույն ձևի չեք մտածում, չէ՞, ամեն մեկդ մի խոսքը վերցնում ենք, մի ձևի մեկնաբանում եք, նույնն էլ հարկային աշխատողները իրենց գիտելիքների մակարդակի չափով տարբեր հարցեր տարբեր ձևի մեկնաբանություներ են տալիս ու տարբեր ակտեր են գրում։



Մեր հարցին՝ վստահու՞մ է մեր հարկային մարմինների գիտելիքներին, պատգամավորն ասաց, որ ինքը հայ ժողովրդին վստահում է։
Իսկ վստահու՞մ է, արդյոք, մեր դատական համակարգին, որ ժամանակին դատի է տվել հարկային մարմնին՝ իրենց տուգանելու համար, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ եթե դիմել է, ուրեմն վստահ է։ Նա ասաց նաև, որ եթե Աշոտ Աղաբաբյանն էլ կարծում է, որ իրեն սխալ տեղն են տուգանել, ուրեմն ճիշտ է արել, որ դիմել է դատարան։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ