Ֆրանսուա Օլանդը պատվիրակության մեծ կազմով ապրիլի 24-ին կայցելի Հայաստան

Ֆրանսուա Օլանդը պատվիրակության մեծ կազմով ապրիլի 24-ին կայցելի Հայաստան

Այս պահին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը աշխատում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ապրիլի 24-ին Հայաստան կայանալիք այցի կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեն:



«Պարոն Օլանդը բավական մեծ` շուրջ 120 անձանցից կազմված պատվիրակությամբ կժամանի Երևան: Կազմի մասին ոչինչ այս պահին չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիներ ևս ներգրավված կլինեն այդ պատվիրակության կազմում»,- հավելեց Շարպատիեն:



Ֆրանսիացի դիվանագետի ներկայացմամբ, Ֆրանսիայի ղեկավարի այցը ունի երեք ուղերձ՝ հիշողություն, հարգանքի տուրք զոհերին հիշատակին և պատասխանատվություն, որ ապագայում նման սարսափելի դեպքեր այլևս տեղի չունենան: