ԲՀԿ-ի նման ՀԱԿ-ն էլ այսօր այն չէ․ Միքայել Մելքումյանը՝ Զուրաբյանի հայտարարությանը

ԲՀԿ-ի նման ՀԱԿ-ն էլ այսօր այն չէ․ Միքայել Մելքումյանը՝ Զուրաբյանի հայտարարությանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայե Մելքումյան այսօր, Hraparak.am-ի ու 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ հարաբերություններին ու Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն իր ռեսուրսներով այսօր այլևս այն ԲՀԿ-ն չէ, ասաց, որ նույն կերպ այսօր ՀԱԿ-ն էլ այն չէ։
«Ռեսուրսային ԲՀԿ-ի առկայության պայմաններում ՀԱԿ-ն էլ այն չէ, չէ՞։ Այսինքն՝ մեկը մյուսով շաղկապված է եղել, նենց չի, որ նա առանձին պայքարում էր։ Մենք եղել ենք ընդհանուր թիմային դաշտում, և ՀԱԿ-ն էլ իր գործունեությունը ծավալել է՝ հաշվի առնելով այն, ինչ Լևոն Զուրաբյանը ասել է»,-ասաց նա։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե սա չի՞ նշանակում, որ իրենց այդ համագործակցությունը զուտ փոխադարձ նյութական-տնտեսական հաշվարկի արդյունք էր, Մելքումյանն ասաց․ «Չէ, չէ, տեսեք, հիմա ամենակարևոր խնդիրը քաղաքական օրակարգի ձևակերպումն է, որը մենք ունենք։ Հիմա եթե էդ քաղաքական օրակարգի իրականացման համար ընդհանուր շահերը համընկնում են՝ մարտավարական, ռազմավարական, ուրեմն մենք կարող ենք ցանկացած ուժի հետ համագործակցել»։



Հարցին՝ իրենց օրակարգը այսօր եռյակի օրակարգի համեմատ փոխվե՞լ է, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ օրակարգի մեջ տարբեր ելևէջներ կան՝ կախված ժամանակագրական առումով, որ խնդիր կա, օրինակ, դու կարող ես լուծել երկու ամսում, խնդիր կա՝ երկու տարում, բայց վստահեցրեց, որ լայն ուղղվածության առումով օրակարգը չի փոխվել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ