ՀՀԿ նիստում քննարկել են Արփինե Հովհաննիսյանի հարցը, սակայն դեռ որոշում չեն կայացրել

ՀՀԿ նիստում քննարկել են Արփինե Հովհաննիսյանի հարցը, սակայն դեռ որոշում չեն կայացրել

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկել ենք սահմանային իրավիճակը, սահմանդրական հանդիպումների հարցը, նաև կադրային խնդիրներ։ Այս ամսին այսօր նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 



Ինչ վերաբերում է արդարադատորւթյան նախարարի նշանակման հարցին, ապա Շարմազանովն ասաց որ այդ հարցով իրենք քննարկել են ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածության հարցը։ Ըստ Շարմազանովի՝ իրենք բարձր են գնահատում իրենց գործընկերոջ մասնագիտական կարողությունները, պրոֆեսիոնալիզմը, այդ մասին հայտնել են նաև նախագահին, և նախագահը իր որոշումը կկայացնի։



Hraparak.am-ի հարցին, թե սարանով կարելի՞ է բացառել մյուս թեկնածուի՝ Արթուր Օսիկյանի հավանականությունը, ինչի մասին մամուլում այդքան խոսվում էր, Շարմազանովն ասաց, որ նրա թեկնածության հարցը լրագրողներն են դրել շրջանառության մեջ, ոչ թե իրենք։



«Մենք այսօր քննարկել ենք բացառապես Արփինե Հովհաննիսյանի հարցը, պարոն նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ, և նա իր որոշումը կկայացնի»-ասաց ՀՀԿ խոսնակը։



Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը թեպետ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ չէ, միայն խորհրդի անդամ է, բայց նա այսօր ժամանել էր կուսակցության գրասենյակ, իսկ մասնակցել է նիստին, թե ոչ, պարզ չէ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ