Արմեն Մուրադյանը Մինսկում կմասնակցի ԱՀԿ նախարարական համաժողովին

Արմեն Մուրադյանը Մինսկում կմասնակցի ԱՀԿ նախարարական համաժողովին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Մինսկ` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն-2020» ռազմավարության համատեքստում մարդու կյանքի բոլոր փուլերում առողջապահական մոտեցումների իրականացմանը նվիրված ԱՀԿ նախարարական համաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 21-ից 22-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և Բելառուսի առողջապահության նախարարության ջանքերով կազմակերպված միջոցառմանը կմասնակցեն եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության նախարարներ, ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, դիտորդներ։



Համաժողովի շրջանակում կքննարկվեն մարդու կյանքի տարբեր փուլերում և սերնդեսերունդ փոխանցվող առողջությանը նպաստող կամ վնասող գործոնները` դրանց նշանակությունն ինչպես առողջապահության, այնպես էլ` պետական կառավարման բնագավառներում որոշելու համար:



Քննարկումների արդյունքում մշակված ամփոփիչ զեկույցում կընդունվի գործողությունների շրջանակային ծրագիր, որը կուղղորդի երկրներին պետական նոր ծրագրի մշակման գործում: