Էրդողանի «կռուտիտները»

Էրդողանի «կռուտիտները»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե Су-24 ինքնաթիռի միջադեպից անմիջապես հետո զանգահարել է Պուտինին, սակայն վերջինս չի վերցրել լսափողը և հետո էլ հետ չի զանգել: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
«Ինձ հետաքրքիր է, թե ինչ է նա մտածում», - նշել է հարցազրույցում Էրդողանը:
Իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 26-ին թուրք ղեկավարը հայտարարել էր, թե չի պատրաստվում ներողություն խնդրելկատարվածի համար:
«Կարծում եմ, եթե կողմերից մեկին պետք է ներողություն խնդրել խփված ինքնաթիռի համար, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրի այն կողմը, ով խախտել է օդային տարածքը: Մեր օդաչուներն ու զինված ուժերը ուղղակի կատարել են իրենց պարտականությունները», - ասել է Էրդողանը: