Վթար Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ

Վթար Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ

Մարտի 11-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղին մոտակայքում, ավտոմեքենա է այրվում. կան տուժածներ:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել՝ 21.06-ին:



Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 16-րդ կմ-ում, բախվել են «ԿՌԱԶ» մակնիշի ՊԲ9U-236 պետհամարանիշով և «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 15 ՍՏ 207 պետհամարանիշով (վարորդ Է. Պ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է:



«Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Պ.-ն հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորուհին (Մ.Ք. ծնված 1997 թ.)՝ տեղում մահացել է: