Լավրովն ու Քերին խոսել են ռուսական Су-24-ի եւ ԼՂ հակամարտության մասին

Լավրովն ու Քերին խոսել են ռուսական Су-24-ի եւ ԼՂ հակամարտության մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հետ` մեկնաբանելով վերջին օրերին ծագած ռուս-ամերիկյան սկանդալը` կապված ռուսական ինքնաթիռների` ամերիկյան ռազմանավին չափազանց մոտ հայտնվելու միջադեպի հետ: Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձել է այն իրողությանը, որ միջադեպի առնչությամբ արդեն իսկ մեկնաբանություններ տրվել են ՌԴ ՊՆ կողմից: Միաժամանակ հաղորդվում է, որ երկու գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաեւ Սիրիական հակամարտության կարգավորման եւ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ու Դոնբասի հակամարտության մասին: