Խորհրդի նիստից հետո Հանրապետականները ասելիք չունեին

Խորհրդի նիստից հետո Հանրապետականները ասելիք չունեին

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը։ Նիստից դուրս եկող ՀՀԿ-ականները քչախոս էին, նրանք հրաժարվում էին որեւէ մեկնաբանություն տալ, փոխարենը շտապում էին դեպի իրենց ամենագնացները: Նիստին ներկա էր ՀՀԿ ողջ էլիտան` նախարարներ, պատգամավորներ, խորհրդի այլ անդամներ, ինչպես օրինակ` ՀՀ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը և այլք։ 



Միայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՊՆ նախարարը արդեն ներկայացրել է իրավիճակը: 



Փաստորեն, ՀՀԿ-ն գերգաղտնի նիստ է արել, որի ժամանակ էլ քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանից հետո ստեղծված վիճակը: