25/18 տեղամասում Արամ Դանիելյանը հաղթեց

25/18 տեղամասում Արամ Դանիելյանը հաղթեց

Հրազդանի 25/18 տեղամասում քիչ առաջ ավարտվել է ձայների հաշվարկը: Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս ընտրատարածքում քվեարկած թերթիկները 1049 էին, որոնցից 39-ը անվավեր էին: ՀՀԿ անդամ, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ստացել է 604 ձայն, Քաղաքացիական պայմանագրի անդամ Սասուն Միքայելյանը` 359 ձայն, իսկ «Հայկական վերածնունդի» անդամ, Արթուր Բաղդասարյանի նախկին խոսնակ Արթուր Միսակյանը` 47 ձայն: 



Իսկ 25/16 տեղամասում  Արամ Դանիելյանը ստացել է 655 ձայն, Սասուն Միքայելյանը` 326, Արթուր Միսակյանը` 36, անվավեր քվեաթերթիկները 33 են, մեկ չհաստատված ծրար էր առկա: