Հայտնի են Հրազդանում քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Հրազդանում քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Հրազդանում այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների նախնական արդյունքները:  Եւ այսպես, ՀՀԿ անդամ, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ստացել է 11681 ձայն, Քաղաքացիական պայմանագրի անդամ Սասուն Միքայելյանը`  9902 ձայն, իսկ Հայկական վերածնունդի անդամ, Արթուր Բաղդասարյանի նախկին մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը`  1164 ձայն, անվավեր քվեաթերթիկները 808 են: