Սպասում են Ռուսաստանը տապալվի, նոր մտնեն խաղիղ մեջ

Սպասում են Ռուսաստանը տապալվի, նոր մտնեն խաղիղ մեջ

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմը ոչ մի կերպ չի ցանկանում, որ բանակցություններ տեղի ունենան, իսկ ամերիկյան կողմը պնդում է հակառակը: Լավրովի այցին անմիջականորեն հաջորդած Քերրիի զանգը կողմերին հենց այդ նպատակն է հետապնդել: «Միշտ է այդպես եղել, ԱՄՆ-ն թույլ է տվել, որ Ռուսաստանը «տապալվի», ու նոր ինքը մտնի խաղի մեջ: Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը «Բլումբերգի» հետ հարցազրույցում ասաց, որ բանակցությունները վերսկսելը վստահության դեֆիցիտի այս փուլում անհնար է, սակայն ամերիկյան կողմը պնդում է ԵԱՀԿ վերահսկողությամբ էլեկտրոնային սարքերի եւ դիտորդների տեղակայման անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա ստուգել զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպքը, ինչը, ի դեպ, մեզ շատ ձեռնտու է. ռուսական կողմն անհանգստություն ունի, որ ինչ-որ պահի Հայաստանը կարող է տալ դրան իր համաձայնությունը` նստելով բանակցային սեղանի շուրջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր տեղեկություններով, «Քերրիի ու Ալիեւի միջեւ զրույցը շատ ավելի կոշտ պետք է եղած լինի»,- ասաց իշխանական աղբյուրը: