Ապրիլի չորսին զոհվել է փոքրիկի հայրը, իսկ նա կդառնա՛ աշխարհի չեմպիոն...

Ապրիլի չորսին զոհվել է փոքրիկի հայրը, իսկ  նա կդառնա՛ աշխարհի չեմպիոն...


Փոքրիկ տղայի հայրիկը զոհվել է ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ Թալիշի ինքնապաշտպանական մարտերում: Բայց փոքրիկ ասելը մի տեսակ չի հնչում Հայաստանի Հանրապետության ուշուի միջազգային մրցաշարին մասնակցած ու առաջին տեղ գրաված Գրիգորի Հաջյանին: Նրան կարել է անվանել պարզապես չեմպիոն:



Արցախցին այդպիսին է, վճռական, կամային: Լսենք ինչ է ասում.



«Մասնակցել եմ շատ մրցույթների: Ստացել եմ 11 պատվոգիր, 7 մեդալ, որից 5-ը՝ առաջին տեղ գրավելու համար: Իմ այս հաղթանակը նվիրում եմ Արցախի պաշտպանության ժամանակ զոհված հայրիկիս պայծառ հիշատակին: Ես ուզում եմ դառնալ աշխարհի չեմպիոն (և կդառնամ), որպեսզի Արցախի հաղթական դրոշը ծածանեմ ամենուր» /artsakhpress.am/:



Ե՛վ կդառամ, որպեսզի Արցախի հաղթական դրոշը ծածանեմ ամենուր:



Ղարաբաղցի՜ն, ղարաբաղցի՜ն... Ապրիլի չորսին զոհվել է փոքրիկի հայրը, իսկ նա կդառնա՛ աշխարհի չեմպիոն...



Կդառնա՛:



Ղարաբաղցի չեմպիոնը բոլորից լավ գիտի, որ միայն սեփական հաղթանակով կարելի է պարտության մատնել թշնամուն:



Հասմիկ Բաբաջանյան