Կքննարկեն քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարը

Կքննարկեն քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարը

Այսօր «Հեռանկար» կենտրոնում տեղի կունենա Օսկանյանի «Համախմբում» կուսակցության «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի առաջին քննարկումը՝ «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով։ Ծրագրի պատասխանատու, պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց, որ կլինեն քաղաքագետներ, փորձագետներ, վարելու է կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանը։ ԱԺ պատգամավորներ չեն լինի։ Ի դեպ, քննարկման վայրը՝ «Հեռանկար» կենտրոնը, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի հարեւանությամբ է՝ Տիկնիկայինի հետեւում։ «Համախմբումը» նպատակ ունի երկրում ծառացած խնդիրները քննարկել եւ դրանց լուծման ուղիներ առաջարկել մինչեւ 2017-ի ԱԺ ընտրություններ։