Վիգեն Քոչարյանը՝ ԱՊՀ իրավական փոխօգնության կատարելագործման հարցերով միջպետական աշխատանքային խմբի ղեկավար

Վիգեն Քոչարյանը՝ ԱՊՀ իրավական փոխօգնության կատարելագործման հարցերով միջպետական աշխատանքային խմբի ղեկավար

ՀՀ արդարադատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սանկտ-Պետերբուրգում միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում «ԵՏՄ ակտերի դերը ազգային իրավական համակարգում» համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:



Փոխնախարարն անդրադարձել է ԵՏՄ իրավական համակարգի զարգացումներին, ինտեգրացիոն և ազգային իրավական համակարգերի փոխգործակցության խնդիրներին և ներկայացրել այդ ոլորտի հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները:



Նախօրեին ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշանակվել է ԱՊՀ պետությունների իրավական փոխօգնության կատարելագործման հարցերով միջպետական աշխատանքային խմբի ղեկավար: