ԼՂՀ խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել
![ԼՂՀ խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել](https://hraparak.am/uploads/images/2be1411d1ed7c9ef29a26d259e46068b.jpg)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որով դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը։
Հայտարարությունում ասվում է.
- Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,
- Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները,
- Արձանագրելով հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները
Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:
ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ
19 մայիս, 2016թ.
ք. Ստեփանակերտ
Կարծիքներ