«Ժողովուրդ. Պատերազմ՝ շահարկո՞ւմ, թե՞ մտահոգության իրական դրսևորում

«Ժողովուրդ. Պատերազմ՝ շահարկո՞ւմ, թե՞ մտահոգության իրական դրսևորում

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի քաղաքական եւ հատկապես ազատամարտիկների շրջանում վերջին օրերին հաճախակի կարելի է լսել այն մասին, որ ՀՀ զինված ուժերում պաշտոնավարող իրենց մարտական ընկերները հորդորում են միավորվել իշխանությունների եւ հատկապես Սերժ Սարգսյանի շուրջ, քանի որ Ադրբեջանը լայնամասշտաբ եւ երկարատեւ պատերազմի է պատրաստվում: Երեկ գրեթե նույն բանն ասել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Եթե քառօրյա պատերազմը եղած չլիներ, ապա միանշանակ կարելի էր պնդել, որ վերը նշված լուրերը միտումնավոր են շրջանառության մեջ դրվում՝ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական պայքարը զսպելու համար: Նախորդ ԱԺ եւ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունները Արցախի հարցը, թշնամու գործոնը մշտապես շահարկել են: Ուստի դժվար է ասել՝ ներկա իրավիճակը հերթական շահարկման փո՞րձ է, թե՞ մտահոգության իրական դրսեւորում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: