«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանին խորհուրդ չեն տալիս ներքաշվել քաղաքականության մեջ

«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանին խորհուրդ չեն տալիս ներքաշվել քաղաքականության մեջ

,Ժողովուրդը» գրում է. «Տեւական ժամանակ է` պաշտոնաթող նախարար Սեյրան Օհանյանի` մոտ ապագայում ընդդիմադիր հայացքների հարելու շուրջ իրարամերժ տեղեկությունների տարափ է: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ, ով նրան ընկերաբար «հիշեցրել է», որ «չափը չանցնի»:



Գնալով լուրերի հետքերով` «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Սեյրան Օհանյանը հանդիպել է ոչ միայն Արմեն Գեւորգյանի հետ: Այսպես՝ մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ գրեթե նույնաբովանդակ զրույց կայացել է նաեւ Սեյրան Օհանյանի եւ գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) միջեւ: Վերջինս գովեստի խոսքեր է հեղել նախկին նախարարի հասցեին եւ հորդորել քաղաքականության մեջ չներքաշվել: «Հրամանատար մարդ ես, էդպիսի բաների մեջ մի՛ ներքաշվի»,- մասնավորապես, ասել է Բեգլարյանը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: