«Ժողովուրդ». Ի՞նչ է մտածում կառավարությունը բնակչության թվաքանակը վերականգնելու ուղղությամբ

«Ժողովուրդ». Ի՞նչ է մտածում կառավարությունը բնակչության թվաքանակը վերականգնելու ուղղությամբ

«ժողովուրդը» գրում է. «Այն հանգամանքը, որ արտագաղթի ներկա տեմպերի պայմաններում Հայաստանի բնակչության թվի բնական աճը գնալով պետք է սկսեր դանդաղել, որքան էլ ցավալի է, միեւնույն ժամանակ նաեւ սպասելի զարգացում է: Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից հայտնի դարձավ, որ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մշտական բնակչության թվաքանակը Հայաստանում նվազել է ավելի քան 10 հազարով: Սա, թերեւս, արտագաղթի, մահացության, ինչպես նաեւ ծնելիության պակասի եւ այլ գործոնների հետեւանքն է: Իսկ թե ինչ է պատրաստվում ստեղծված իրավիճակում ձեռնարկել նորակազմ կառավարությունը, որպեսզի բնակչության թվաքանակը վերականգնվի, հայտնի չէ: Համենայնդեպս, կառավարության ծրագրում սրա մասին չի հիշատակվում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: