«Ժողովուրդ». Վարչապետը Արցախ է մեկնում լարվածության պահպանման ֆոնին

«Ժողովուրդ». Վարչապետը Արցախ է մեկնում լարվածության պահպանման ֆոնին

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր առաջին անգամ աշխատանքային այցով կմեկնի Արցախ: Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնական այցի նպատակն է ԼՂՀ նախագահի, վարչապետի հետ հանդիպումը, տեղում առկա խնդիրներին ծանոթանալը եւ համատեղ աշխատանքների քննարկումը: Այցը թերեւս ուշագրավ է նաեւ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից լարվածության պահպանման ֆոնին: Հիշեցնենք՝ այսօր Արցախ են մեկնում նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, ինչը մեզ հետ զրույցում հոկտեմբերի 27-ին հաստատել էր նաեւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: