«Ժողովուրդ». Մարդը, որպես արժեք, այս նախարարի համար ուղղակի գոյություն չունի

«Ժողովուրդ». Մարդը, որպես արժեք, այս նախարարի համար ուղղակի գոյություն չունի

«Ժողովուրդը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի երեկվա հայտարարությունը ամենատարբեր շրջանակների կողմից ուղղակի ցինիզմ որակվեց: Ինչո՞ւ, որովհետեւ անդրադառնալով ծննդկանների մահացության դեպքերին՝ «արհեստավարժ» նախարարը բառացի հայտարարեց. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները... Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները: Հասկացեք դա վերջապես»: Հստակեցմանը, թե մահվան դեպքեր են գրանցվում, նախարարը պատասխանեց. «Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը...»: Այսինքն` մարդը, որպես արժեք, այս նախարարի համար ուղղակի գոյություն չունի: Նա «չստացված» բժշկության, բժիշկների անփութության հետեւանքը տեսնում է բացառապես մեկ հանգրվանով` «մորգ», եւ ամենեւին նկատելի չէ, որ պատրաստակամ է բժիշկների անպատասխանատվության հարցը դարձնել գոնե իր համար քննարկման առարկա»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: