«Հայկական ժամանակ». Հայտնի է, թե ով է ֆինանսավորել Նորք-Մարաշի հանցախմբին

«Հայկական ժամանակ». Հայտնի է, թե ով է ֆինանսավորել Նորք-Մարաշի հանցախմբին

««Հժ»–ին հայտնի դարձավ, որ անցած տարի մեծ հնչեղությամբ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել Է հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը։ Վերջինս հեղաշրջում սկսելու համար գումար Է տվել Արթուր Վարդանյանին։

Հայր Անտոնը Արթուր Վարդանյանին Է փոխանցել 70 հազար ԱՄՆ դոլար։ Թոթոնջյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել Է «Ռադիո Մարիամի» լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով։ Հիշեցնենք, որ հայր Անտոնը կալանավորվել Է, ապա 2 ամիս անց հունվարին, ազատ արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց Է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։