«ժողովուրդ». Գնաճը ակնհատ է, աղքատության ցուցանիշի նվազումը՝ անհավատալի

«ժողովուրդ». Գնաճը ակնհատ է, աղքատության ցուցանիշի նվազումը՝ անհավատալի

«ժողովուրդը» գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջին անհրաժեշտության սննդատեսակները՝ իշխան ձկնատեսակը, ձուն, շաքարավազը, մսամթերքը, այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացել են 0.6 տոկոսով: Գնաճ է արձանագրվել նաեւ այլ սննդատեսակների, ոգելից խմիչքների, ծխախոտի եւ միրգ-բանջարեղենի շուկաներում: Այս թվերը եւս մեկ անգամ ապացուցում են այն իրողությունը, որ օրեցօր Հայաստանում կյանքը թանկանում է: Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հայտարարեց, թե աղքատության ցուցանիշները մեր երկրում նվազել են»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: