«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը պաշտոնանկ լինելուց հետո, կարծես, «աղքատացել է»

«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը պաշտոնանկ լինելուց հետո, կարծես, «աղքատացել է»

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը պաշտոնանկ լինելուց հետո, կարծես, «աղքատացել է»: Այսպես՝ պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ դեռեւս 2011-ին, երբ Գ. Խաչատրյանը զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի պաշտոնը, հայտարարագրել էր 220 մլն 980 հազար դոլար դրամական միջոց եւ մոտ 3 մլն դոլար: Իսկ արդեն 2016 թվականին` պաշտոնաթող լինելուց հետո, հայտարարագրել է 202 մլն 940 հազար դոլար դրամական միջոց: Այսպիսով՝ Գագիկ Խաչատրյանի դրամական միջոցները նվազել են 77 մլն դրամով եւ մոտ 1 մլն դոլարով: Ստացվում է, որ պետական միջոցներով Հայաստանի ամենահարուստ պաշտոնյան դարձած Գագիկ Խաչատրյանը պաշտոնը կորցնելուց հետո ունեցվածքի մի մասն էլ է կորցրել: Հիշեցնենք` վերջերս էլ հրապարակվեց, որ նախկին պաշտոնյայի ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության հսկիչ փաթեթը Խաչատրյանից «ստիպողաբար» գնել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: