«Ժամանակ». Քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի դեմ արշավ են սկսվել

«Ժամանակ». Քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի դեմ արշավ են սկսվել

«Ժամանակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ նոր արշավ է սկսվել։ Մասնավորապես՝ «Հայկական Վերածնունդ» և «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ կբոյկոտեն հրապարակային և փակ հանդիպումները Եվրոպացի պաշտոնյաների հետ, եթե ղրանց մասնակցի նաև ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Վերջերս ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ հանդիպումից առաջ Վարդան Օսկանյանն ու Արթուր Բաղդասարյանը պնդել են իրենց պայմանը։ Սվիտալսկին չի մերժել վերջիններիս, բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանի համար առանձին հանդիպում է կազմակերպել, մնացած քաղաքական ուժերի համար՝ առանձին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։