«Հայկական ժամանակ». ՀՀԿ–ն պատրաստվում է 2017թ. Աժ ընտրություններին իր համամասնական ցուցակում ընդգրկել ամենատարբեր խավի մարդկանց

«Հայկական ժամանակ». ՀՀԿ–ն պատրաստվում է 2017թ. Աժ ընտրություններին իր համամասնական ցուցակում ընդգրկել ամենատարբեր խավի մարդկանց

«Մեր տեղեկություններով ՀՀԿ– ն պատրաստվում է 2017թ. Աժ ընտրություններին իր համամասնական ցուցակում ընդգրկել ամենատարբեր խավի մարդկանց՝ սկսած քաղգործիչներից, թաղային հեղինակություններից մինչև դպրոցի տնօրեններ, հիմնարկի ղեկավարներ։ Այսինքն, ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու են բոլոր նրանք, ովքեր տարածքներում ճանաչված են ու կարող են կուսակցությանը ձայներ բերել։ Իշխող կուսակցությանը պարբերաբար սոցհարցումներ է պատվիրում և տեսնում է, որ իր վարկանիշը բավականին ցածր է։ Ուստի, ընտրություններին հնարավորինս ձայներ հավաքելու համար որոշել է ցանկացած բնակավայրից իր ռեյտինգային ցուցակ ընդգրկել քիչ թե շատ հեղինակավոր մարդու, և այս դեպքում բոլորովին էլ պարտադիր չէ՝ նա ՀՀԿ անդամ է, թե ոչ, կարևորը, որ այնպիսի անձ լինի, որ տվյալ տարածքում կարողանա իր ազդեցությամբ Հանրապետականի օգտին ձայներ բերել։ Իսկ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն ռեյտինգային թեկնածուի օգտին տրված ձայները մեխանիկորեն հաշվարկվում են տվյալ կուսակցության օգտին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։