«Ժողովուրդ». ԱԺ ընտրությունների քարոզարշավը չավարտված՝ կսկսվեն Երևանի ավագանու առաջադրումները

«Ժողովուրդ». ԱԺ ընտրությունների քարոզարշավը չավարտված՝ կսկսվեն Երևանի ավագանու առաջադրումները

«Ժողովուրդը» գրում է. «Եկող տարվա գարունը Հայաստանի համար դառնալու է ընտրական մարաթոնի ժամանակաշրջան, քանի որ նոր Սահմանադրությունը գործողության մեջ դնելուց հետո քաղաքական կյանքում հնարավոր երկու կարեւորագույն՝ 2017 թվականի Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունները մեկը մյուսին հաջորդելու են: Իսկ ավելի ճիշտ՝ խաչվելու են: Մի ընտրության քարոզարշավը չավարտված, հնարավոր է՝ սկսվեն մյուս ընտրությունների առաջադրումները: Ինչպե՞ս է պատրաստվում այս խառնաշփոթը լուծել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ երկու ընտրություններն էլ տեղի են ունենալու 2017 թվականի գարնանը, սակայն նույն օրը, բնականաբար, դրանք տեղի չեն ունենալու»: Բայց ինչպե՞ս պետք է քաղաքական թիմերը հասցնեն պատրաստվել ընտրություններին, թեկնածուներ առաջադրել եւ այլն: «Ժամանակահատված քիչ է: Բայց ընտրական օրենսգրքի փոփոխություններում նոր նորմ է ամրագրվել: Նույնը անձը կարող է լինել տարբեր հանձնաժողովների անդամ»,- բացատրեց Մուկուչյանը՝ այդպես էլ հուսադրող ոչինչ չասելով ընտրական քաոսի ապագայում հայտնված գործիչներին»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: