«Ժողովուրդ». Իմ որդին ազատ շրջում է բոլոր երկրներում. Ալբերտ Երիցյան

«Ժողովուրդ». Իմ որդին ազատ շրջում է բոլոր երկրներում. Ալբերտ Երիցյան

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ 2009 թվականի մայիսին մահափորձ կազմակերպելու մեղադրանքով մինչ օրս հետախուզման մեջ է գտնվում «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ սեփականատեր, Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Ալբերտ Երիցյանի որդին` մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը: Այդ դեպքից հետո Երիցյանների «գործերը» վատացան, նրանք վաճառեցին իրենց ողջ ունեցվածքը եւ հեռացան Հայաստանից: Իրադարձություններից 7 տարի անց Երեւանում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ալբերտ Երիցյանի հետ` հետաքրքրվելով` ի վերջո, ինչո՞ւ իր որդին մահափորձ արեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ: «Չկա նման բան, ոչ մի ապացույց չկա, որ իմ որդին հանցանք է կատարել: Թող Գագիկ Խաչատրյանը մտածի` ինչի մեջ է: Արդարությունը կհաղթի»: Հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ է գտնվում հետախուզման մեջ գտնվող իր որդին: Պարզեցինք` նրա նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը առ ոչինչ է. Ռ. Երիցյանը ազատ շրջում է բոլոր երկրներում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: