«Հայկական ժամանակ». Հնարավոր Է Հայաստանում իր գործունեությանը սկսի մանրածախ առևտրի ռուսական խոշոր ցանցերից մեկը՝ «Մագնիտկան» կամ «Պյատյորոչկան»

«Հայկական ժամանակ». Հնարավոր Է Հայաստանում իր գործունեությանը սկսի մանրածախ առևտրի ռուսական խոշոր ցանցերից մեկը՝  «Մագնիտկան» կամ «Պյատյորոչկան»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գործարար որոշ շրջանակներում լուրեր են տարածվել այն մասին, որ շատով հնարավոր Է Հայաստանում իր գործունեությանը սկսի մանրածախ առևտրի ռուսական խոշոր ցանցերից մեկը։ Շրջանառվում են «Մագնիտկայի» կամ «Պյատյորոչկայի» անունները։

Թե որն է այս լուրերի սկզբնաղբյուրը և որքանով են դրանք լուրջ՝ առայժմ դժվար Է ասել։ Տեսականորեն, իհարկե, հնարավոր Է, գործնականում, սակայն, կան դրան խոչընդոտող օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Օրինակ, Ռուսաստանի համեմատ մեր շուկայի փոքրությունը, բնակչության ցածր գնողունակությունը օբյեկտիվ խոչընդոտներ են։ Իսկ սուբյեկտիվ խոչընդոտներից գլխավորն այն Է, որ Հայաստանում մանրածախ առևտրի «արքան» Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխն Է՝ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո)։ Եվ եթե նույնիսկ ռուսական ցանցերից որևէ մեկը իրոք մտադիր լինի գործունեություն ծավալել Հայաստանում, ապա հավասար պայմաններում Ալեքսանյանը շատ արագ տանուլ կտա։ Իսկ դա իշխանության համար ամենևին ձեռնտու հեռանկար չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։