Մեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել

Մեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել

Քիչ առաջ Մյասնիկյան պողոտայում՝ «Էլբա» ռեստորանի մոտակայքում, «Կիա Ֆորտե» մակնիշի ավտոմեքենան բախվեց ճանապարհի եզրաքարերին և էլեկտրասյանը, այնուհետև՝ գլխիվայր շրջվեց։

Մեքենայում գտնվող 2 տուժած հոսպիտալացվել են: Դեպքի վայրում աշխատում են պարեկներն ու փրկարարները: