Շմոլ գազից թունավորվել են

Շմոլ գազից թունավորվել են

Փետրվարի 15-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1957 թ. ծնված Լարիսա Խ.-ն, 1993 թ. ծնված Շողիկ Օ.-ն, 2015 թ. ծնված Արամ Խ.-ն և 2013 թ. ծնված Սոֆի Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:



***
Փետրվարի 16-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1974 թ. ծնված Համլետ Վ.-ն, 1976 թ. ծնված Շողակաթ Վ.-ն և 1996 թ. ծնված Արմինե Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Համլետ Վ.-ն հայտնել է, որ թունավորումը ստացել են, նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: